Թրամփին ասացի՝ դեմ չենք. Նեթանյահու

Թրամփին ասացի՝ դեմ չենք. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իրենք դեմ չեն ԱՄՆ-Իրան համաձայնությանը․

«Ես Թրամփին ասացի՝ մենք դեմ չենք, որ Իրանի հետ համաձայնության հասնեք։ Ես պարզապես կասկածում եմ, որ դուք կարող եք համաձայնության գալ այդ խմբի, այդ վայրենիների հետ»,- ասել է նա:

Նեթանյահուն նաև նշել է. «Թրամփին ասացի, որ կա նաև երրորդ հնարավորությունը՝ սեղմել շրջափակումը։

Երեկ նա վերահաստատեց այդ որոշումը շատ, շատ, շատ վճռական ձևով։

Այն, ինչ նախագահ Թրամփն արեց երեկ, Իրանի շուրջ շրջափակումը սեղմելն էր – ոչ թե բուն Իրանի շուրջ օղակը սեղմելով, այլ սեղմելով օղակը նրանց շուրջ, ովքեր օգնում են այդ ռեժիմին՝ այդ սարսափելի բռնապետությանը»։

Նրա խոսքով, իրենք մարտահրավերներ ունեն. «Իրանի մարտահրավերը չի ավարտվել։

Մենք պետք է ավարտին հասցնենք մարտահրավերները նաև Գազայում, Լիբանանում և այլ ճակատներում, և մենք վճռական ենք տրամադրված դա անելու համար»։

 

Leave a Comment