«Ռոբերտ Քոչարյանի գործով անցնող մի ընտանիքից 4 հոգու կալանավորել են․ անչափահաս երեխաներին ո՞վ է պահելու»․ Լևոն Քոչարյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն անդրադարձել է հոր` Ռոբերտ Քոչարյանի գործով անցնող մարչդկանց: Նա ներկայացրեց մի դեպք, երբ նույն ընտանիքից չորս անձ է անցնում այդ դեպքով: Նրա…

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն անդրադարձել է հոր`  Ռոբերտ Քոչարյանի գործով անցնող մարչդկանց: 

Նա ներկայացրեց մի դեպք, երբ նույն ընտանիքից չորս անձ է  անցնում այդ դեպքով:   

Նրա խոսքով՝ նույն ընտանիքից 3 անձի նկատմամբ կալանք է կիրառվել, իսկ Արամայիս Ոսկանյանի նկատմամբ՝ տնային կալանք։

«Արամայիս Ոսկանյանին տնային կալանք են տվել, կնոջը կալանավորել են, երկու աղջիկներին էլ կալանքի են տարել։ Աղջիկներից մեկն ամուսին չունի, անչափահաս երեխաներ ունի։ Ո՞վ պետք է այդ երեխաներին պահի։ Ինչո՞ւ չէին կարող գոնե տնային կալանք տալ»,- ասել է Լևոն Քոչարյանը։

Քոչարյանը հարց է բարձրացրել՝ արդյոք նման խիստ խափանման միջոցների կիրառումն անհրաժեշտ էր, հատկապես երբ ընտանիքում անչափահաս երեխաներ կան։

Հիշեցնենք, որ  երեկ  օգոստոսի 25-ին լայնածավալ խուզարկություններ էին սկսվել   Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքին պատկանող ընկերություններում, խուզարկել էին Լևոն Քոչարյանի բնակարանը:

Leave a Comment