«Այստեղ իրավական ոչինչ չկա։ Տեղի ունեցողն ապօրինի ցուցումների հետևանք է, որին հանցակից են դառնում իրավապահ և դատական համակարգի ներկայացուցիչները»,- այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն՝ անդրադառնալով եղբոր՝ Սեդրակ Քոչարյանի կալանավորմանը։
Նրա խոսքով՝ գործում ոչ մի նոր բան չկա. ուղղակի փորձ է՝ Հանրային հեռուստատեսության և տարբեր կայքերի համար ռեպորտաժներ ապահովել:
Անդրադառնալով կալանավորված անձանց շրջանակին՝ Քոչարյանը հայտնել է, որ այս պահի դրությամբ կալանքի տակ է գտնվում առնվազն 5-6 մարդ։