
«Հիբրիդային արշավները Հայաստանի նկատմամբ չեն դադարել և չեն դադարելու, քանի խորհրդարանում ներկայացված 2 ուժերը բառացիորեն կրկնում են ՌԴ-ից եկող թեզերը»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանը։ «Մենք ականատես ենք եղել, որ ՀԱՊԿ-ի դիրքորոշումները մեկը մեկին կրկնել են «Հայաստան» դաշինքի անդամները, երեկ ականատես եղանք, որ Մարիաննա Ղահրամանյանը («Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր-խմբ․) նույնպես կրկնում է Ռուսաստանից եկող հստակ դիրքորոշումը՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ։ Լիահույս եմ, որ «Ուժեղ Հայաստան»-ը կորդեգրի այլ ձեռագիր, բայց այս պահի դրությամբ կարծում եմ, որ նրանք կրկնում են այս մարտավարությունը»,- հավելեց ՔՊ-ականը։