Մոսկվայում տղամարդը կացին է նետել իրեն դիտողություն արած անցորդի վրա

Մոսկվայում տղամարդը կացին է նետել իրեն դիտողություն արած անցորդի վրա

Մոսկվայի հարավ-արևմուտքում տղամարդը դիտողություն ստանալուց հետո կացին է նետել անցորդի վրա։ РИА Новости-ին հայտնել են Ռոսգվարդիայի Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից։

«Պարեկություն իրականացնելու ընթացքում Ռոսգվարդիայի ծառայողները տեղեկություն են ստացել, որ Չոնգարսկի բուլվարի բնակելի շենքերից մեկի հարակից ծառուղում անհայտ անձը կացնով մոտեցել է ծառին, իսկ անցորդի դիտողությունից հետո վտանգավոր առարկան նետել 36-ամյա տղամարդու վրա»,- հայտնել են մամուլի ծառայությունից։

51-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Տուժածը ծնկի շրջանում կտրվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։

Leave a Comment