Ազգային ժողովն այսօր՝ օգոստոսի 26-ին, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանին։ Փակ քվեարկությամբ…
Ազգային ժողովն այսօր՝ օգոստոսի 26-ին, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանին։
Փակ քվեարկությամբ Հարությունյանը ստացել է 56 կողմ, 48 դեմ ձայն։
Հիշեցնենք՝ օգոստոսի 20-ին «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջադրած երեք թեկնածուները չէին ընտրվել հանձնաժողովների նախագահների պաշտոններում, ինչից հետո խմբակցությունը նոր թեկնածուներ էր առաջադրել։
Ավելի վաղ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ էր ընտրվել «Ուժեղ Հայաստանից» Լիանա Մանուկյանը։