Բաքվի սլավոնական համալսարանում նախատեսվում է ներդնել հայերենի դասավանդում։ Համապատասխան որոշումն ընդունել է բուհի գիտական խորհուրդը։ Համալսարանի մամուլի քարտուղար Սաբինա Հուսեյնզադեի խոսքով՝ գիտական…
Բաքվի սլավոնական համալսարանում նախատեսվում է ներդնել հայերենի դասավանդում։ Համապատասխան որոշումն ընդունել է բուհի գիտական խորհուրդը։
Համալսարանի մամուլի քարտուղար Սաբինա Հուսեյնզադեի խոսքով՝ գիտական խորհրդի որոշմամբ առաջիկա տարիներին հայերենը ներառվելու է համալսարանում ուսումնասիրվող լեզուների շարքում։
Թե կոնկրետ երբ կսկսվեն հայերենի դասընթացները, համալսարանի հայտարարության մեջ չի հստակեցվում։
Ավելի վաղ Բաքվի սլավոնական համալսարանի ռեկտոր Անար Նագիևը հայտարարել էր, որ նախատեսվում է հայերենի դասավանդումը սկսել 2026-2027 ուսումնական տարվանից։