Մահացել է քանթրի երաժշտության լեգնեդներից երգչուհի Դոլի Փարթոնը

Մահացել է քանթրի երաժշտության լեգնեդներից երգչուհի Դոլի Փարթոնը

80 տարեկան հասակում մահացել է ամերիկյան քանթրի երաժշտության լեգենդ Դոլի Փարթոնը։

«Համաշխարհային աստղ և հասարակական գործիչ Դոլի Փարթոնը՝ բոլորի կողմից սիրված երգչուհին, երգահանը, բարերարը, դերասանուհին, դրամատուրգն ու գրողը, այսօր խաղաղությամբ վախճանվել է Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքում»,- նշված է երգչուհու մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Փարթոնի մահվանն անդրադարձել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նրան անվանելով բոլոր ժամանակների քանթրի երաժշտության մեծագույն կատարողներից մեկը։

«Սա անդառնալի կորուստ է միլիոնավոր մարդկանց համար։ Նրա նմանը չի եղել և երբեք չի լինի։ Ի նշան նրա հանդեպ հարգանքի՝ ես կարգադրել եմ խոնարհել ամերիկյան դրոշները Միացյալ Նահանգների ողջ տարածքում մեկ շաբաթ ժամկետով՝ սկսած այսօրվա ժամը 18:00-ից։ Խաղաղությամբ հանգչիր, Դոլի՛։ Ամբողջ աշխարհը սիրում է քեզ»,- գրել է ԱՄՆ նախագահը՝ Truth Social-ում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment