Մենք որևէ քայլ չենք անում ՌԴ-ի հետ հարաբերությունները վատթարացնելու համար. Ռուբինյան

Մենք որևէ քայլ չենք անում ՌԴ-ի հետ հարաբերությունները վատթարացնելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը: «Ընդհակառակը, մենք ամեն ինչ արել ենք ու շարունակում…

Մենք որևէ քայլ չենք անում ՌԴ-ի հետ հարաբերությունները վատթարացնելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Ընդհակառակը, մենք ամեն ինչ արել ենք ու շարունակում ենք անել բարիդրացիական, բարեկամական հարաբերություններ ունենալու համար»,– հայտարարեց ԱԺ նախագահը` անդրադառնալով ՌԴ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի այն հայտարարությանը, որտեղ նա կոչ է արել Հայաստանին դադարեցնել «կեղծավոր ու ցինիկ» քաղաքականությունը և հստակ կողմնորոշվել Եվրամիության (ԵՄ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև։

«Այս կոնտեքստում հայ տնտեսվարողների նկատմամբ կիրառվող անտեղի և անարդարացի սահմանափակումները չեն համապատասխանում ոչ Ռուսաստան– Հայաստան հարաբերությունների ոգուն, ոչ էլ առավել ևս՝ ԵԱՏՄ կանոններին, քանի որ այս միության ամբողջ իմաստը ապրանքների ազատ շարժն է»,– ընդգծեց նա։

Leave a Comment