Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 26-ին – armeniatoday.am

Օգոստոսի 26-ի երեկոյան Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Քամին կլինի հարավարևելյան և արևելյան՝ 4-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչև 17-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը կնվազի։

Երևանի առանձին հատվածներում երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ցերեկը սպասվում է +34-ից +36 աստիճան։

Շիրակի մարզում ցերեկն օդի ջերմաստիճանը կտատանվի +23-ից +28 աստիճանի սահմաններում։

Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +23-ից +27, նախալեռնային շրջաններում՝ +30-ից +33 աստիճան տաքություն։

Գեղարքունիքի մարզում ցերեկը ջերմաստիճանը կլինի +22-ից +26 աստիճան։

Լոռու մարզում ցերեկը սպասվում է +22-ից +26 աստիճան տաքություն։

Տավուշի մարզի նախալեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +23-ից +26, հովտային շրջաններում՝ +27-ից +30 աստիճանի։

Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +23-ից +26, նախալեռնային շրջաններում՝ +29-ից +34 աստիճան տաքություն։

Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ջերմաստիճանը կտատանվի +32-ից +35, հովտային շրջաններում՝ +33-ից +36 աստիճանի սահմաններում։

Արմավիրի մարզում ցերեկը սպասվում է +33-ից +36 աստիճան տաքություն։

Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկային ջերմաստիճանը կլինի +23-ից +27, նախալեռնային շրջաններում՝ +32-ից +36 աստիճան։

Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +21-ից +24, նախալեռնային շրջաններում՝ +25-ից +28, հովտային շրջաններում՝ +31-ից +35 աստիճան տաքություն։

Արցախում սպասվում է մինչև +29 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։

Leave a Comment