Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց

Հակակոռուպցիոն դատարանը (դատավոր՝ Վարդգես Ստեփանյան) Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին 2 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։

Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդի Սեդրակ Քոչարյանն այսօր՝ 2026թ. օգոստոսի 24-ի վաղ առավոտյան, բերման էին ենթարկվել Հակակոռուպցիոն կոմիտե։ Այդ ընթացքում իրավապահ մարմինները խուզարկել են Քոչարյաններին պատկանող մի շարք գույքեր, կապարակնքվել են բիզնես տարածքներ։ Խուզարկվել է նաև Ազգային ժողովի պատգամավոր Լևոն Քոչարյանի տունը։

Դատախազը 2026թ. օգոստոսի 24-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (3 դրվագ), առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու (2 դրվագ) և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար (4 դրվագ)։

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, որոնց թվում են՝ Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանը, Պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանը, Նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի մասնակից Ս.Մ.-ն, ինչպես նաև Կոնդի առանձնատների տնտեսության տնօրենի պաշտոնը զբաղեցրած և շինարարական գործունեություն իրականացնող «Այգեձոր» ՍՊԸ-ն ղեկավարած Ա.Ո.-ն., Ա.Ո.-ի կինն ու երկու դուստրերը: 



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment