
«Քանի դեռ դուք այս ընտրությունների արդյունքների հետ չեք համակերպվել, անընդհատ դուք՝ ինքներդ ձեզ «այկիդո» եք անելու ու մնաք այդ «պրյոմի» տակ, ոնց որ քիչ առաջ արեց պարոն Վարդևանյանը»,- այս մասին այսօր ԱԺ-ում դիմելով ընդդիմադիր գործընկերներին և անդրադառնալով ԱԺ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խ,բակցության անդամ Արամ Վարդևանյանի ելույթին՝ նշեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը։
«Մեզ ասում է՝ դուք 50+ ձայն չեք հավաքել, դա ասում է մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, որի անդամները մեղադրվում են հազարավոր ընտրակաշառքներ բաժանելու համար։ Դուք հազար հատ քիչ քյաբաբ բաժանեիք, մենք 50 պլուս էլ ձայն կունենայինք, 55 պլյուս էլ կունենայիք․․․ Համակերպվեք մեր օրենքերին»,- ընդգծեց Հարությունյանը։