Ընդդիմադիր գործիչների և նրանց ընտանիքների նկատմամբ իրականացվող քաղաքական ճնշումներն ու դատական պրոցեսները պետք չէ դիտարկել իրավական հարթության մեջ։ Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ ամեն բան արվում է բացառապես առաջիկա զիջումների ֆոնին։
«Այսինքն՝ փորձ է արվում առաջիկա զիջումներից առաջ՝ լինի Տիգրանաշենի հանձնումը, լինի սահմանադրության՝ «Ալիևյան սահմանադրության» ընդունումը, փորձ է արվում հիմնական դերակատարներին չեզոքացնելու և նաև վախի այնպիսի մթնոլորտ սերմանելու, որ Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի՝ ընդդիմադիր հայացք ունեցող, այլևս չհամարձակվի որևէ դիրքորոշում հնչեցնել»,- նշել է պատգամավորը։