Իսրայելը չի պատրաստվում հեռանալ Սիրիայի հարավից. ՊՆ նախարար

Իսրայելը դեռ չի պատրաստվում հեռանալ Սիրիայի հարավում ստեղծված բուֆերային գոտուց: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ Նա, մասնավորապես, նշել է. «Մենք չենք հեռանա Հերմոն…

Իսրայելը դեռ չի պատրաստվում հեռանալ Սիրիայի հարավում ստեղծված բուֆերային գոտուց: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք չենք հեռանա Հերմոն լեռան և հարակից անվտանգության գոտու տարածքից քանի դեռ ջիհադիստների վտանգն Իսրայել պետության համար պահպանվում է»:

Կացը նաև ընդգծել է, որ Իսրայելը հետագայում ևս խոչընդոտելու է Սիրիայի տարածքում Թուրքիայի ամրապնդման փորձերին, «քանի որ դրանք վտանգում են Իսրայելի շահերն անվտանգության ոլորտում»։

Leave a Comment