Ինչով է հայտնի Սեդրակ Քոչարյանի գործը քննող դատավորը

25 Օգոստոսի, 2026

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի՝ Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը կքննի Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Ստեփանյանը։

Ըստ դատավորների վարկանիշավորման helpcourt.am կայքի դատավորի վարկանիշը 0 է։

Դատավորի աշխատանքային կարիերան սկսվել է 2018 թվականին։

2018 թվականի օգոստոսից մինչև 2020 թվականի օգոստոսն աշխատել է ՀՀ ԶՈւ ԳՇ վարչական ապարատի իրավաբանական բաժնի տեսուչի, ՀՀ ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումների իրավական ապահովման բաժնի սպա-իրավաբանի և ՀՀ ԶՈւ ԳՇ վարչակազմակերպչական վարչության իրավաբանական ծառայության դատաիրավաբանական բաժանմունքի սպա-իրավաբանի պաշտոններում։

2021 թվականի հոկտեմբերից մինչև 2023 թվականի օգոստոսն աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավորի օգնական, այնուհետև ՀՀ հակակոռուպցիոն դատարանում՝ որպես դատավորի օգնական։

2023 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ նախագահի՝ հրամանագրով նշանակվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր:

Վարդգես Ստեփանյանը հիմնականում քննել է կոռուպցիոն բնույթի գործեր, բայց նրա վարույթում եղած գործերից շատերը դեռ ընթացքի մեջ են։

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու միջնորդությունը 2026 թվականի մարտի 13-ին քննել է հենց այս դատավորը և որոշում է կայացրել տնային կալանքը ևս մեկ ամսով երկարացնել։

Leave a Comment