ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը Հորմուզի նեղուցի միջազգային ջրերից ամբողջությամբ հեռացրել կամ պայթեցրել են ականները։
«Ինձ հենց նոր տեղեկացրել են ԱՄՆ ռազմածովային ուժերից, որ Հորմուզի նեղուցի միջազգային ջրերից բոլոր ականները հեռացվել և/կամ պայթեցվել են»,- գրել է Թրամփը։
Նրա խոսքով՝ Իրանին տեղեկացվել է, որ նոր ականներ տեղադրող ցանկացած նավ կամ նավակ «անմիջապես և համակարգված կերպով կոչնչացվի»։
Թրամփը նշել է, որ ԱՄՆ Տիեզերական ուժերի միջոցով Վաշինգտոնը վերահսկում է Հորմուզի նեղուցի «յուրաքանչյուր քառակուսի դյույմը», ինչպես նաև «Պիկաքս Մաունթ» օբյեկտի և նախկինում ոչնչացված մյուս երեք միջուկային օբյեկտների տարածքները։
«Ականների տեղադրման նկատմամբ զրոյական հանդուրժողականության քաղաքականությունն ամբողջությամբ ուժի մեջ է»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
