Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով․ նոր խոշոր տարանցիկ մատակարարում

Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով, իրականացվել է հերթական մատակարարումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ «Բալաջարի կայարանից Բյոյուք-Քեսիքի ուղղությամբ…

Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով, իրականացվել է հերթական մատակարարումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Բալաջարի կայարանից Բյոյուք-Քեսիքի ուղղությամբ ուղարկվել է 14 վագոն ցորեն՝ 976 տոննա ընդհանուր քաշով, և 1 վագոն փայտանյութ՝ 65 տոննա քաշով»,-ասվում է հոդվածում: 

Նշենք, որ մինչ օրս ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարանցմամբ ուղարկվել է ավելի քան 50 հազար տոննա հացահատիկ, մոտ 9 հազար տոննա պարարտանյութ, 1414 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1114 տոննա ածուխ և 67 տոննա փայտանյութ։ Միևնույն ժամանակ, մինչ օրս Ադրբեջանից 

Հայաստան է արտահանվել շուրջ 15 հազար տոննա դիզելային վառելիք, շուրջ 5 հազար տոննա «ԱԻ-92» և «ԱԻ-95» մակնիշի բենզին։ 

Leave a Comment