Մահացածն այդ պահին ծառայության մեջ չի գտնվել․ ՊՆ – armeniatoday.am

Դեպքը տեղի է ունեցել մահացածի բնակության վայրում, մասնավորապես՝ անասնաֆերմայում, հայտնել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը՝ անդրադառնալով զինծառայողի ինքնասպանության մասին տեղեկություններին։

«Մահացածն այդ պահին ծառայության մեջ չի գտնվել․ դեպքն առնչություն չունի ծառայության հետ և չի կարող որակվել որպես բանակում տեղի ունեցած պատահար»,- գրել է նա։

ՊՆ-ից հավելել են, որ մամուլում վերջին օրերի հրապարակումները խիստ բացասական ազդեցություն են թողնում զորքերի բարոյահոգեբանական վիճակի վրա և պահանջել են զերծ մնալ բանակի թիրախավորումից, խուսափել զինծառայողների ու նրանց ծնողների, հարազատների շրջանում անհարկի լարվածություն հարուցող գործելաոճից:

Leave a Comment