
Հրդեհ է բռնկվել Ամուրի գազաքիմիական համալիրի կառուցվող տարածքում։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ձեռնարկությունում մեթանոլով լցված տակառ է պայթել, գրում է НТВ-ն։
Հրդեհի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ով ձեռնարկության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Չինաստանի քաղաքացի է։ Ընդհանուր առմամբ, բուժօգնության համար դիմել է 123 մարդ։ Հիվանդանոց է տեղափոխվել 19 տուժած, նրանցից մի քանիսը հոսպիտալացվել են ծանր վիճակում։ 104 մարդ ստացել է կտրվածքներ և կապտուկներ։