«Պաշտպան հայրենյաց» ծրագրի զինծառայողին տանը կախված վիճակում են գտել․ ԶԼՄ

Պաշտպանության նախարարության (ՊՆ) N զորամասի պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում, հայտնում է Armlur.am-ը՝ վկայակոչելով իր բացառիկ տեղեկությունները։

Ըստ պարբերականի՝ զինծառայողը ծառայությունն իրականացնում էր «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շրջանակում։ Նրան տանը կախված վիճակում հայտնաբերել է հարազատը։

Armenia Today-ը հարցում է ուղարկել նաև ՀՀ քննչական կոմիտե։ Հրապարակման պահին Պաշտպանության նախարարությունից և Քննչական կոմիտեից մեկնաբանություն չի ստացվել։

Leave a Comment