Չինաստանի հարավում հորդառատ անձրևները ջրհեղեղների պատճառ են դարձել

Չինաստանի հարավում հորդառատ անձրևները ջրհեղեղների պատճառ են դարձել

Չինաստանի հարավում «Նառա» թայֆունի հետևանքով հորդառատ անձրևները խոշոր ջրհեղեղների են վերածվել։ Գուանսի շրջանում տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները։  Չունցզո քաղաքում ջրի մակարդակը գերազանցել է 2008 թվականի ռեկորդը։ Տարհանվել է ավելի քան 15 հազար մարդ, իսկ Գուանսիում, ընդհանուր առմամբ, անվտանգ վայր է տեղափոխվել շուրջ 54 հազար մարդ։

Միաժամանակ, «Սաուդել» թայֆունը շարժվում է դեպի Ճապոնիայի հարավ և Թայվանի հյուսիս։ Թայվանում մեկ մարդ մահացել է, չորսը՝ անհետ կորել մեկ այլ եղանակային համակարգի հետևանքով առաջացած ջրհեղեղների պատճառով։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment