Ֆիննական ավիաընկերությունը դադարեցնում է թռիչքները դեպի ԱՄԷ

Ֆիննական ավիաընկերությունը դադարեցնում է թռիչքները դեպի ԱՄԷ

Ֆիննական «Finnair» ավիաընկերությունը 2026 թվականի հոկտեմբերի 25-ից մինչև 2027 թվականի մարտի 27-ը կչեղարկի Հելսինկիի (Ֆինլանդիա) և Դուբայի (ԱՄԷ) միջև բոլոր չվերթները՝ Մերձավոր Արևելքում շարունակվող անկայուն անվտանգության իրավիճակի պատճառով։ Ավիաընկերության հայտարարության համաձայն՝ «Finnair»-ը պարբերաբար գնահատում է անվտանգության իրավիճակը և անհրաժեշտության դեպքում փոփոխություններ է կատարում իր երթուղային ցանցում։

Ընկերության գնահատմամբ՝ տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ լարված, և առայժմ բարելավման հստակ նշաններ չեն նկատվում։ Այդ պատճառով Finnair-ը որոշել է ամբողջ ձմեռային սեզոնի ընթացքում ժամանակավորապես դադարեցնել այս երթուղով թռիչքները և ներողություն է հայտնել ուղևորներին՝ իրենց ծրագրերում առաջացած հարկադիր փոփոխությունների համար։

 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment