Կարապետյանը նշել է 3 պառակտում՝ կառավարության նոր ծրագրի մեջ – armeniatoday.am

Կառավարության նոր ծրագիրը եռապառակտման ծրագիր է, որը միտված է պառակտելու ՀՀ-Սփյուռք կապերը, կրոնական համերաշխությունը, կապն անցյալի ու Անկախության հռչակագրի միջև։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Պատգամավորի խոսքով՝ քաղաքացիության ինստիտուտի վերարժևորման անվան տակ առաջարկվում է, որ Սփյուռքի հայերը ՀՀ-ում երկար ապրելուց հետո միայն ստանան քաղաքացիություն, ինչը կտրում է կապը արտերկրում ծնված հայերի և հայրենիքի միջև։

Ըստ պատգամավորի՝ քայլեր են արվում Հայ Առաքելական եկեղեցու հետևորդների, Վեհափառ Հայրապետի և հավատացյալների միջև պառակտում առաջացնելու ուղղությամբ։

Բացի այդ Կարապետյանը նշել է, որ փորձ է արվում հրաժարվել ՀՀ-ի վերաստեղծված Հանրապետության ծննդականից և Անկախության հռչակագրից։

Անդրադառնալով արտաքին քաղաքականությանն ու Անկախության հռչակագրի հնարավոր փոփոխություններին՝ ընդդիմադիր պատգամավորն ընդգծել է, որ հայ ժողովուրդը դարեր շարունակ պայքարել է անկախության համար և ազատագրվել օտար տիրապետությունից։

«Անկախության հռչակագրի տեքստի փոփոխությունը կամ հանումը կատարվում է հարևան երկրի ղեկավարի ցուցումով ու պահանջով, ինչն անընդունելի է և անարգանք է սեփական ժողովրդի հանդեպ»,- շեշտել է պատգամավորը։

Խմբակցության ղեկավարը հավելել է, որ իշխանությունների առաջարկած «Չորրորդ հանրապետություն» թեզին Ադրբեջանի նախագահն արձագանքում է «կապիտուլյացիա» ձևակերպմամբ, ինչը վկայում է ընկալումների խորը խզման մասին։

Նա նաև հիշեցրել է 115 տարի առաջ արևմտահայության առաջնորդ Գրիգոր Զոհրապի գործունեությունը, ով հավատում էր երիտթուրքերի հետ համերաշխությանն ու բարեկամությանը, սակայն ի վերջո դարձավ Ցեղասպանության զոհ։

«Միշտ, երբ մենք դադարում ենք դիմադրել և գնում ենք անհիմն համերաշխության, թուլացնում ենք մեր ինքնապաշտպանական բնազդը, պետք է հիշենք պատմության դասերը»,- նշել է պատգամավորը։ Նա նշել է, որ ավելորդ խաղաղասիրության պատասխանը կարող է լինել քարերով մեր գլուխը ջարդելը, ինչպես թուրքերը վարվել են Զոհրապի հետ Եդեսիայի ճանապարհին։ Կարապետյանը նշել է, որ դա տեի է ունեցել Թալեաթ Փաշայի հետ նրա թթախաից մեկ օր անց։

Կառավարության ծրագիրը քննադատել է նաև ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։ Նա նշել է, որ այդ փաստաթուղթն այն մասին է, որ Փաշինյանը հավակնում է 13 տարվա պաշտոնավարման:

«Փաշինյանը, ով 8 տարվա ընթացքում 3 պարտություն է բերել, սոցիալ տնտեսական ոչ մի խնդիր չի հաղթահարել, արտաքին քաղաքականության սպառնալիքներ է բերել, օկուպացիա է բերել ՀՀ-ում մինչև օրս և դրա հաղթահարման ուղղությամբ ոչինչ չի անում, հայկական Ֆրանկլին Ռուզվելտն է, հա՞, միգուցե»,- նշել է նա ու հիշեցրել, որ Ռուզվելտը միակ ԱՄՆ նախագահն էր, որ նման երկար պաշտոնավարում է ունեցել։

Leave a Comment