Նիկոլի ուլտիմատումը՝ ընդդիմությանը – BlogNews.am



ԱԺ ամբիոնից ելույթ ունեցող Նիկոլը ընդդիմության առաջ դրել է ուլտիմատում՝ հայտարարելով. «Կա՛մ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ աշխատեք»: Նա այս մասին հայտարաել է՝ անդրադառնալով ընդդիմադիրների քննադատությանը, որ իշխանությունը լեգիտիմ չէ:
 
Նիկոլը երբեք նման կոչ չէր հղի, եթե վստահ չլիներ, որ հեղափոխության հնարավորություն ներկայումս գործնականում գոյություն չունի, և չունի նախևառաջ այն պատճառով, որ ուժայինների ամբողջ ներուժը Նիկոլը որոշել է օգտագործել ու ընդդիմության լիդերների վրա գործ «կարել»՝ հույսով, որ աշունը հանգիստ կանցնի: Լինելով վախկոտ արարած՝ նա ենթագիտտակցորեն սարսափում է նույնիսկ այն մտքից, որ փողոցում կարող է անհրաժեշտ քանակությամբ զանգված գեներացվել, և հենց դա է պատճառը, որ ուժայիններին «խոդ է տվել»  ու ԱԺ-ում ունենում է  ակնհայտորեն ագրեսիվ ելույթներ. շուտով աշուն է, իսկ աշունը, հայտնի բան է, քաղաքականապես ակտիվ սեզոն է:
 
Միաժամանակ հարց է առաջանում՝ ուղղված ընդդիմությանը՝ արդյոք ուշ չէ՞ թեկուզ տեսականորեն հեղափոխության մասին մտածելը. լավագույն շրջանն ընտրություններին հաջորդած տասնօրյակն էր: Պետք էր ընդամենը չճանաչել  ընտրությունների արդյունքներն ու դուրս գալ փողոց: Արդյոք ընդդիմությունը չի՞ կորցրել իր շանսը, արդյոք հնարավոր կլինի՞ հարկ եղած դեպքում բորբոքել հեղափոխության կրակը, եթե հաշվի առնենք այն, ինչ որ Նիկոլն է հիմա անում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment