Հուլիսին ՏԱՑ հավելաճը կազմել է 6.5%

Հուլիսին ՏԱՑ հավելաճը կազմել է 6.5%

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ 2026 թ. հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 6.5%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 4.6%:

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերը փոփոխվել են հետևյալ կերպ.

  • շինարարություն՝ 26.5% աճ,
  • ծառայություններ՝ 17% աճ,
  • արդյունաբերություն՝ 3.1% աճ,
  • առևտրի շրջանառությունը նվազել է 0․1%-ով։

2026 թ. հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 6․7%-ով. արտահանումը նվազել է 15․7%-ով, իսկ ներմուծումն աճել՝ 21.5%-ով:

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 4.5%:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment