«Անհրաժեշտության դեպքում կօգնենք միմյանց»․ Զելենսկին՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Ուկրաինայի անկախության 35-ամյակի կապակցությամբ հղած շնորհավորանքի համար։ «Ադրբեջանի դիրքորոշումը…

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Ուկրաինայի անկախության 35-ամյակի կապակցությամբ հղած շնորհավորանքի համար։

«Ադրբեջանի դիրքորոշումը Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերաբերյալ միշտ եղել է հաստատուն, և այդ պատճառով այն միշտ բարձր է գնահատվել»,- գրել է Զելենսկին X-ի իր էջում։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ երկու երկրները շարունակում են զարգացնել տնտեսական համագործակցությունը և ընդլայնել կապերը էներգետիկայի ու անվտանգության ոլորտներում։

«Միասին մենք շարունակում ենք զարգացնել ժամանակի փորձությունը հաղթահարած տնտեսական համագործակցությունը, նոր հորիզոններ ենք բացում էներգետիկայի և անվտանգության ոլորտներում և անհրաժեշտության դեպքում օգնության ձեռք մեկնում միմյանց»,- նշել է նա։

Զելենսկին համոզմունք է հայտնել, որ Ուկրաինայի և Ադրբեջանի միջև բարեկամությունը, փոխադարձ հարգանքն ու ռազմավարական գործընկերությունը շարունակելու են ամրապնդվել։

Leave a Comment