Հայաստանն ու Ադրբեջանը քննարկել են էլեկտրաէներգիայի փոխանակման հնարավորությունը

Լաչինում աշխատանքային հանդիպում են անցկացրել Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ), «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» հայկական ընկերության, Ադրբեջանի էներգետիկայի նախարարության և «Ազերէներջի» ընկերության ներկայացուցիչները, հայտնում է ՀՀ ՏԿԵՆ-ը։

Կողմերը քննարկել են երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները, ինչպես նաև պետական սահմանին Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ ենթակառուցվածքների փոխկապակցման հնարավոր տարբերակները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարին հայտարարել էր Վրաստանի և Իրանի հետ արդեն իսկ գործող կապերին զուգահեռ Հայաստանի էներգահամակարգը Թուրքիայի և Ադրբեջանի ցանցերին միացնելու նպատակահարմարության մասին: Նա հավելել էր, որ էներգետիկ նախագծեր նախատեսված են նաև TRIPP նախաձեռնության շրջանակներում, և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։

Leave a Comment