Համերգի կազմակերպիչները պնդում են՝ Քանյե Ուեսթը չի չեղարկում այցը ՌԴ

Համերգի կազմակերպիչները պնդում են՝ Քանյե Ուեսթը չի չեղարկում այցը ՌԴ

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը չի չեղարկում իր այցը Ռուսաստան, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Say Agency-ի սեփականատեր և գլխավոր տնօրեն Աննա Սուբչևան։

«Եկեք… սպասենք։ Դեռ 24 ժամ չի անցել։ Մենք և ինքը՝ արտիստը, ոչինչ չենք չեղարկում, ամեն ինչ լինելու է»,- ասել է նա։

Ավելի վաղ Say Agency համերգային գործակալությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ Քանյե Ուեսթը կգա Ռուսաստան և հոկտեմբերի 10-ին ու 11-ին երկու համերգ կտա Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ ԱՐԵՆԱ»-ում։ Սակայն երկուշաբթի օրը տարածքը հայտարարեց, որ ամերիկացի ռեփերի համերգի անցկացման համար վարձակալության պայմանագրեր չի ստորագրել, հետևաբար համերգը չի կարող կայանալ արենայում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment