«Ընդդիմության ներկայացուցիչն ասում է՝ բանակում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով մարդիկ իմ հրաժարականն են պահանջում։ Եկեք նայենք․ 2002 թվականին՝ 24 դեպք։ Բա Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն ինչո՞ւ հրաժարական չեն տվել»,- հարցադրում է արել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով բանակում տեղի ունեցող դեպքերի շուրջ խոսակցությունների մասին։
Նա հիշեցրել է՝ 2003թ․ եղել է 15 դեպք, 2004-ին՝ 16. «Իսկ Ռոբերտ Քոչարյանն ինչո՞ւ հրաժարական չի տվել։ Սերժ Սարգսյանն էլ եղել է պաշտպանության նախարար, հետո, բռնազավթելով, եղել է նախագահ, Սեյրան Օհանյանն էլ՝ պաշտպանության նախարար։ Թի՞վ եք ուզում․ 2010 թվականին՝ 21 դեպք»,- ասել է վարչապետը։
Վարչապետը շեշտել է, որ այսօր ուրիշ պրոբլեմ կա․ «Այո՛, այսօր նախարարը միջազգային զեկույցի մասին է պատմում․ զեկույցում ասվում է, որ ինքնասպանության պրոպագանդան բերում է նոր սպանության։ Մեր ընդդիմությունը, խոցելու համար երբեմն ՊՆ նախարարին, երբեմն՝ կառավարությանը, զբաղված է ինքնասպանության պրոպագանդայով»,- շեշտել է վարչապետը։
