
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դուրս եկավ Հակակոռուպցիոն կոմիտեից։ «Բան չեմ հասկանում, երբ գործի նյութերը ստանանք, կխոսենք»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին դատախազության հաղորդագրության մեջ նշվում էր, որ քրեական հետապնդում է հարուցվել նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանի նկատմամբ։