Գերագույն ռադայի Ժամանակավոր քննիչ հանձնաժողովը պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Ֆեոդորովին օգոստոսի 31-ին կանչել է նիստին՝ «Միդաս» գործողության վերաբերյալ տեղեկատվության ուսումնասիրության շրջանակներում պարզաբանումներ տալու համար։
«Հանձնաժողովը պարոն Միխայիլին ուղղված շատ հարցեր ունի։ Կցանկանայինք ստանալ դրանց պատասխանները»,- նշել է հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Գոնչարենկոն։
Գոնչարենկոն հրապարակել է նաև Ֆեոդորովին ուղղված նամակը, որում նշվում է, որ «Ժամանակավոր քննիչ հանձնաժողովը պարզում է հանրային միջոցների, պետական գույքի և այլ ռեսուրսների օգտագործման հետ կապված՝ ռազմական դրության ժամանակահատվածում պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից որոշումների ընդունման, գործողությունների կամ անգործության ընթացքում Ուկրաինայի հակակոռուպցիոն օրենսդրության հնարավոր խախտման հանգամանքներն ու փաստերը»։
Ընդգծվում է, որ Ֆեոդորովի ներկայությունը «անհրաժեշտ է պարզաբանումներ և ցուցմունքներ տալու համար՝ 11.11.2025 թ. НАБУ-ի պաշտոնական կայքում հրապարակված «Միդաս» գործողության վերաբերյալ տեղեկատվության ուսումնասիրության շրջանակներում»։
