Panorama.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է բարձրացնել Կանադայից ներմուծվող ավտոմեքենաների վրա սահմանված մաքսատուրքերը, քանի որ երկու հարևանների միջև առևտրային պատերազմը շարունակում է թեժանալ։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Թրամփը հայտարարել է, որ հունվարի 1-ից կանադական մեքենաների և բեռնատարների, ինչպես նաև ավտոպահեստամասերի վրա մաքսատուրքերը 25%-ից կբարձրացնի մինչև 50%։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ-Կանադա առևտրային բանակցությունները անցյալ շաբաթվա վերջին ձախողվել էր և կողմերից յուրաքանչյուրը մյուսին մեղադրել էր վերջին րոպեին անհիմն պահանջներ ներկայացնելու մեջ։
Վարչապետ Մարկ Քարնին Թրամփի հարկերի վերջին սպառնալիքը համարել էր անսպասելի և մեղադրել էր նախագահին Կանադայի ավտոարդյունաբերությունը ոչնչացնելու ցանկության մեջ՝ հավելելով, որ Կանադան պատրաստ է վերսկսել բանակցությունները միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն ցուցաբերի ճիշտ վերաբերմունք։
Բանավեճը սկսվել էր այն բանից հետո, երբ ամերիկացի և կանադացի մի քանի պաշտոնյաներ հայտարարել էին, որ բանակցությունները կասեցվել են՝ վերսկսման հստակ ամսաթիվ չնշելով։
Կանադան դուրս է եկել առևտրային բանակցություններից ուրբաթ երեկոյան՝ ԱՄՆ-ի կողմից սահմանված վերջնաժամկետից մի քանի րոպե առաջ, որը նախատեսում էր 50% մաքսատուրք սահմանել կանադական գրեթե 20 միլիարդ դոլարի ներմուծման վրա։
Բանակցությունների ձախողումը նշանակալի փոփոխություն էր շաբաթվա սկզբի համեմատ, երբ երկու կողմերն էլ լավատեսորեն էին տրամադրված, որ հնարավոր կլինի կնքել ԱՄՆ-Կանադա նոր առևտրային համաձայնագիր։ Կանադացի պաշտոնյաները հայտարարել են, որ ԱՄՆ-ն վերջին րոպեի պահանջներ է ներկայացրել, որոնք անընդունելի են, այդ թվում՝ մի կետ, որը սահմանափակում է այն երկրներին, որոնց հետ Կանադան կարող է առևտրային համաձայնագրեր կնքել։
Մինչդեռ, ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել էին, որ հենց Կանադան է վերջին րոպեին փոփոխություններ մտցրել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: