
Ռուսական լրատվամիջոցները ևս անդրադարձել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի ձերբակալություններին և իրականացված խուզարկություններին։
Այսպես, ТАСС-ն անդրադարձել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայության հրապարակած տեսանյութին, Газета-ն մեջբերել է Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի գրառումը, ըստ որի «իշխանությունների հերթական գրոհն է սկսվել նախագահ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ»։
Известия-ն նշել է, որ խուզարկությունները և Քոչարյանին Հակակոռուպցիոն կոմիտե տեղափոխելը տեղի են ունեցել իշխանությունների և ընդդիմության միջև շարունակվող առճակատման ֆոնին։
EuAsia Daily-ն էլ գրել է, որ Քոչարյանի ձերբակալությունը տեղի է ունեցել, երբ նրա որդին՝ Լևոն Քոչարյանը, խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվանել է «պիղծ դավաճան»։