Ռուսական զորքերը հարվածել են ուկրաինական «Ֆլամինգո» հրթիռների արձակման վայրին, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Խոցվել է «Ֆլամինգո» հեռահար թևավոր հրթիռների նախապատրաստման և արձակման վայրը», — հայտարարել են գերատեսչությունում։
Նշվում է, որ ռուսական բանակը հարվածներ է հասցնում որոշումների ընդունման կենտրոններին, ձեռնարկություններին և պահեստներին, որոնք Ուկրաինայի զինված ուժերն օգտագործում են ՆԱՏՕ-ի մասնագետների հետ համատեղ։
