Ռոբերտ Քոչարյանից բացի՝ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 9 անձի նկատմամբ, որոնց թվում են՝ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ, հանգուցյալ Անդրանիկ Մարգարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը և գործարար, այժմ հետախուզման մեջ գտնվող Սամվել Մայրապետյանը։
Հիշեցնենք, որ Քոչարյանը այսօր ձերբակալվել է, ապա՝ նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։
