Ռոբերտ Քոչարյանին առնչվող քրեական վարույթով հարցաքննության է հրավիրվել նաև Սերժ Սարգսյանը։
Հակակոռուպցիոն կոմիտե մտնելիս լրագրողների հետ ճեպազրույցում Սարգսյանն ասել է, որ տեղյակ չէ, թե ինչ գործով են իրեն կանչել հարցաքննության։
Ավելի վաղ դատախազությունը հայտնել էր, որ Ռոբերտ Քոչարյանից բացի՝ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 9 անձի նկատմամբ, որոնց թվում են՝ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ, հանգուցյալ Անդրանիկ Մարգարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը և գործարար, այժմ հետախուզման մեջ գտնվող Սամվել Մայրապետյանը։
