Ձեր բոլոր ապօրինությունները հիմնավորում եք՝ «ժողովուրդը ասեց, ժողովուրդը ասեց»․ Սովետն է էլի․ Արթուր Խաչատրյան 

25 Օգոստոսի, 2026

«Երեկ այս ամբիոնից Նիկոլ Փաշինյանը սպառնաց ընդդիմադիր քաղաքական գործիչներին, սպառնաց բանտարկել, ունեզրկել, անթաքույց հրահանգներ տվեց դատական համակարգին։ Մոտավորապես սենց՝ «ինչ ուզում եք արեք, բայց այդ մարդիկ պետք է նստեն, պետք է փակեք, թե չէ՝ ձեռիցս չեք պրծնի»։ Դա արվում էր խիստ անթաքույց՝ հրահանգներ իրավապահ համակարգին, և բացարձակապես կարևոր չէ, թե ինչ է ասում Սահմանադրությունը, որ Սահմանադրությունն ասում է, որ գործադիր և դատական համակարգերը անկախ են։ Ո՛չ, ինքը պարտադրում է դատական համակարգին։

Այն հեռավոր, ուրեմն, անձրևային օրը՝ 2019 թվականին, իր արդյունքն է տալիս, և իրոք այսօր իր ստեղծած դատական համակարգում հազիվ թե գտնվեն գոնե մի տասը դատավոր կամ, չգիտեմ քանի տոկոսը դատավորների, կհանդգնի Նիկոլ Փաշինյանի հրահանգները չկատարել»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment