Նիկոլը փաստորեն հետևողականորեն կատարում է իր տված խոստումները. խոստացել էր Ծառուկյանին բանտարկել, դատարանի առաջ կանգնեցնել Քոչարյանին, հետո գնալ Սամվել կարապետյանի հետևից: Դատելով տենդենցներից՝ հաջորդը թերևս Սամվել Կարապետյանը կլինի. Նիկոլը կառուցում է իր բռնապետությունը, իսկ բռնապետական համակարգերում քաղաքական այլընրանքները բացառվում են, իսկ ընդդիմախոսները՝ բանտարկվում կամ սպանվում:
Այստեղ առաջ է գալիս ընդդիմության վարքագծի խնդիրը. կյանքը ցույց է տալիս, որ Նիկոլի հետ «քաղաքակիրթ երկխոսությունը» պտուղ չի տալիս, ՔՊ-ի սահմանած կանոններով ԱԺ-ում ինքնադրսևորվելը ոչ մի լավ բանի չի հանգեցնում, իսկ սա նշանակում է, որ ընդդիմությունը պետք է վերանայի իր վարքագիծը՝ անցնելով ավելի կոշտ մեթոդների. Նիկոլին կարելի է միայն վախեցնել ու ճնյշել, իսկ պայմանավորվել չի լինի:
Մնում է հասկանալ, թե արդյոք ընդդիմութունը բավարար կամք ու վճռակամություն կցուցաբերի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: