Քոչարյանը վերջերս բժշկական միջամտության է ենթարկվել․ գրասենյակ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջերս բժշկական միջամտության է ենթարկվել։ Նրա՝ հիվանդանոց տեղափոխվելուց հետո այս մասին հայտնել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։

«Նախագահը վերջերս ենթարկվել էր բժշկական միջամտության, ինչի մասին, բնականաբար, չենք հաղորդել։ Ներկա պահին բժիշկը, ելնելով այդ փաստից, հավելյալ հետազոտության կարիք է տեսել»,– նշել է Միկոյանը՝ պատասխանելով լրատվամիջոցների հարցումներին։

Leave a Comment