Նիկոլը երազում է, որ հայ ժողովուրդը լինի հենց իր նման



4-րդ հանրապետութուն հռչակող Նիկոլը, ԱԺ-ում ելույթ ունենալով ու իբր վերլուծելով 3-րդ հանրապետության պատմությունը, հայտարարել է, թե հայ հանրության միակ ակնկալիքը խաղաղությունն է եղել միշտ, քանի որ եթե այդպես չլիներ, 1994-ի հաղթանակից հետո ժողովուրդն իշխանություններին դեմ չէր կանգնի, 2021-ին էլ ՔՊ-ին չէր ընտրի, և, առհասարակ, 2018-ին  հեղափոխություն չէր լինի: «Այս ամենը մեկ բանի նշան է, որ մեր ժողովուրդը շատ ավելի վաղ է գլխի ընկել, որ ղարաբաղյան հակամարտությունը թակարդ է, և  առանց այս փաստի հետ առերեսվելու հնարավոր չէ ունենալ իրապես անկախ պետություն, որտեղ կարելի լինի ազատ, անվտանգ և բարեկեցիկ կյանքը»,-բլբլացել է Նիկոլը:
 
Ինքն իրեն 4-րդ հանրապետության «պապա» երևակայող այս սուբյեկտը, որ ակնհայտորեն ջանացել է սեփական պարտությունների մեղքը գցել իրեն ընտրող ժողովրդի վրա, փորձել է իրականացնել պատմաքաղաքական հայեցակարգերի արմատական վերաձևակերպում՝ դելեգիտիմացնելով թե՛ Ղարաբաղյան շարժումը, թե՛ 1994-ի մեծ հաղթանակը, թե՛, բնականբար, այդ ամենի բովում ծնված ու դրանով անցած 3-րդ հանրապետությունը. իբր քանի որ 3-րդ հանրապեութունը ցավի, բախումների, կեղծիքի հանրապետութուն էր, հետևաբար՝ կա կարիք նոր՝ 4-րդ հանրապետության, որի հիմքում պետք է դրված լինի մարդկային ստամոքսը: Ահա սա է Նիկոլի ասածը, որը հայ ժողովրդին ներկայացել է որպես պարզապես մի անհայտ բիոլոգիական զանտված՝ զերծ ազգային նպատակներից ու արժեքենրից:
 
Ինչ վերաբերում է թակարդին, ապա հարց է առաջանոըւմ՝ ի՞նչ թշնամի է այն լարվել, Մոսկվա՞ն: Այդ դեպքում ի՞նչն է խանգարում Նիկոլին ռուսական առաջնորդությամբ գոյություն ունեցող ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ը վերջապես լքել ու այդ էջը փակել, թե՞ եվրոպացիներին է ապուշի տեղ դրել՝կարծելով,թե կկարողանա անզուսպ հռետորաբանությամբ ինչ-որ բան կոմպենսացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment