ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը հայտնել է.
«Ի պատասխան լրատվամիջոցների՝ նախագահ Քոչարյանին հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ հարցումների․
Նախագահը վերջերս ենթարկվել էր բժշկական միջամտության, ինչի մասին, բնականաբար, չենք հաղորդել: Ներկա պահին բժիշկը, ելնելով այդ փաստից, հավելյալ հետազոտության կարիք է տեսել»։
Հիշեցնենք, որ հայտնել էինք, որ այսօր առավոտյան ձերբակալված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել է, և հրավիրվել է շտապօգնություն։
