Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է՝ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել է

Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է՝ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել է

Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են, որ այսօր առավոտյան ձերբակալված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել է, և հրավիրվել է շտապօգնություն։

«Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ կալանքը որպես խափանման միջոց դատարան միջնորդություն ներկայացնելու նպատակով ձերբակալված Ռ.Ք.-ի ինքնազգացողությունը վատացել է, ինչի պատճառով հրավիրվել է շտապբուժօգնություն (արձանագրվել է զարկերակային բարձր ճնշում) և հետագա հետազոտության նպատակով վերջինս տեղափոխվել է համապատասխան բժշկական հաստատություն»,- Radar Armenia-ին հայտնեցին Հակակոռուպցիոն Կոմիտեից:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment