ՀՀ կառավարությունը քննարկում է մինչև 16 տարեկան անձանց համար սոցիալական ցանցերի հասանելիության սահմանափակումը, Ազգային ժողովում (ԱԺ) հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
Նա այդ մասին հայտարարել է՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախօրեին արած հայտարարությանը, որով վարչապետը ՔՊ-ին և ընդդիմությանը առաջարկել էր քննարկել սոցցանցերում օգտատերերի նույնականացման մեխանիզմներ մշակելու հարցը՝ ֆեյքերի դեմ պայքարի շրջանակում։
