Փաստաբանի փոխանցմամբ՝ իրավապահները խուզարկություն են իրականացրել Սիրուշոյի «Պռեգոմեշ» ընկերությունում, մինչ Լևոն Քոչարյանի տանն իրավապահների գործողությունները շարունակվել են։
Ալեքսանդր Կոչուբաևը հայտնել է, որ իրավապահները խուզարկել են Սիրուշոյի «Պռեգոմեշ» ընկերությունը, իսկ մեկ այլ փաստաբան շարունակել է գտնվել Լևոն Քոչարյանի տանը։
Իրավապահները խուզարկություն են իրականացնում նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի կնոջ՝ երգչուհի Սիրուշոյին պատկանող «Պռեգոմեշ» ընկերությունում։ Այդ մասին լրագրողներին հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Նա տեղեկացրել է, որ այս պահին ուղևորվել է «Պռեգոմեշ» (Սիրուշոյի զարդերի խանութը)՝ ընկերության շահերը պաշտպանելու նպատակով, իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը շարունակում է մնալ պատգամավոր Լևոն Քոչարյանի տանը, որտեղ խուզարկությունը դեռ շարունակվում է։
Առավոտյան իրավապահները մուտք են գործել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդիների` Սեդրակ Քոչարյանի ու ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսել են խուզարկություններ իրականացնել։
Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում իրականացվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
Ավելի ուշ հակտնի է դարձել, որ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։