Արաբաղյան առաջին պատերազմի ժամանակ  հայկական զինված խմբավորումները ազատագրել են Ջրակն շրջկենտրոնը և համանուն շրջանը. պատմության այս օրը (օգոստոս 25)



ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ–  Ուրուգվայ՝ Անկախության օր, Բրազիլիա՝  Զինվորի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1902– ծնվել է թատրոնի և կինոյի դերասան Մուրադ Կոստանյանը («01-99», «Հարսնացու հյուսիսից», «Երջանկության մեխանիկա»)։

1907- վախճանվել է ռումինացի գրող, բանասեր և հայագետ Բոգդան Պետրիչեյկու Հաշդեուն։

1931 –ծնվել է բանաստեղծ Գևորգ Աղաջանյանը։

1938 –ծնվել է խորհրդահայ լեզվաբան Սվետլանա Տեր-Մինասովան։

1966– ծնվել է ամերիկահայ երաժիշտ Դերեկ Շերինյանը։

1973-ծնվել է փոփ երգիչ Հայկոն (Հայկ Հակոբյան)։

1987 —ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը որոշում է ընդունել ՁԻԱՀ-ի հետազոտությունների իրականացման մասին, որը նախատեսել է պատիժ վարակման դեպքում, և երկրից վարակված արտասահմանցիների արտաքսում։

1993 –ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ  հայկական զինված խմբավորումները ազատագրել են Ջրակն շրջկենտրոնը և համանուն շրջանը։

2005- Հայաստանի կառավարությունը իր հերթական նիստում որոշում է ընդունել «Մշակութային կենտրոն» և «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային կենտրոն»  կազմակերպությունների գույքը օրենքով սահմանված կարգով ուղղակի վաճառքի ձևով օտարել Ռուսաստանում գրանցված «ԲԱՄՕ» ՍՊԸ-ին։ 

2006– վախճանվել է գրող, բանաստեղծուհի, հասարակական գործիչ Սիլվա Կապուտիկյանը։

2011- վախճանվել է թարգմանիչ և լրագրող Արմեն Հովհաննիսյանը։

2012-Պրահայում Եվրոպայի պատանիների առաջնության եզրափակիչ մրցաշարում Եվրոպայի չեմպիոն է դարձել Հայաստանի կրտսեր շախմատիստների խմբում ընդգրկված 12-ամյա Հայկ Մարտիրոսյանը:

2021- Ազգային ժողովում իրավիճակը կրկին կտրուկ սրվել է «ՔՊ» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ։ Սեյրան Օհանյանը շիշ է նետել նրա ուղղությամբ։ Արդյունքում ընդդիմադիր և իշխանական պատգամավորները միմյանց ուղղությամբ սկսել են շշեր նետել, որից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդմիջում է հայտարարել։ Դրանից հետո «ՔՊ»-ականները ծեծի են ենթարկել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին։ Ներս են հրավիրվել ԱԺ անվտանգության աշխատակիցները։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

357 —Ստրասբուրգի մոտ հռոմեական բանակը ջախջախել է ալամենների ցեղերին, և նրանց հետ շպրտել դեպի Ռեյն։

1227 –վախճանվել է մոնղոլների կայսրության հիմնադիր Չինգիզ խանը։

1530– ծնվել է Մոսկվայի և ամենայն Ռուսիո մեծ իշխան, ամենայն Ռուսիո ցար Իվան 4-րդ Գրոզնին։

1580 – իսպանացիները գրավելով Լիսաբոնը Պորտուգալիան միացրել են Իսպանիային։

1609 —Գալիլեո Գալիլեյը Մեծ խորհրդին և Վենեցիայի դոժին է ներկայացրել իր հայտնագործած նոր սարքը՝ հեռադիտակը։

1718- ֆրանսիացիները Հյուսիսային Ամերիկայում հիմնել են Նոր Օռլեան քաղաքը։

1744 –ծնվել է գերմանացի փիլիսոփա և բանաստեղծ Յոհան Գոթֆրիդ Հերդերը։

1784 —իրականացվել է շոտլանդացի Ջեյմս Տիտլերի թռիչքը մոնգոլֆերայով, որը թռել է Հերիոտ քաղաքի քաղաքային այգուց և օդ է բարձրացել 150 մետր։

1793 —հեղափոխական ֆրանսիական բանակը գրավել է Մարսելը։

1810 —անգլիացի Պիտեր Դյուրանը արտոնագրել է սննդամթերքը թիթեղյա տուփերում պահածոյացման մեթոդը։

1822- վախճանվել է գերմանական ծագումով անգլիացի աստղագետ Ուիլիամ Հերշելը։

1867-վախճանվել է անգլիացի ֆիզիկոս և քիմիկոս Մայքլ Ֆարադեյը։

1900– վախճանվել է գերմանացի աշխարհահռչակ փիլիսոփա, բանաստեղծ, կոմպոզիտոր Ֆրիդրիխ Նիցշեն։

1906- Ռուսաստանի վարչապետ Պյոտր Ստոլիպինի վրա մահափորձ է իրականացվել։

1908– վախճանվել է ֆրանսիացի ֆիզիկոս Անրի Բեքերելը, որը հայտնագործել է ռադիոակտիվության երևույթը։

1928– անգլիական Չելսի ֆուտբոլային ակումբը առաջին անգամ ֆուտբոլի պատմության մեջ հանդես է եկել համարակալված մարզահագուստով։

1833 —Պյոտր Պախտուսովի արշավախումբը առաջին անգամ հետազոտել է Մատոչկին գունդը՝ Նոր Երկիր կղզիախումբը։ 

1837 —ԱՄՆ-ի կառավարությունը հրաժարվել է նահանգների կազմ ընդունել Տեխասը։

1875 —Մեթյու Ուեբբը դարձել է առաջին մարդը, որը լողալով անցել է Լա-Մանշ նեղուցը։

1929 —Տոկիոյից թռած  «Գրաֆ Ցեպելին» դիրիժաբլը վայրէջք է կատարել Սան-Ֆրանցիսկոյում։

1938- վախճանվել է ռուս գրող Ալեքսանդր Կուպրինը։

1941- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային և բրիտանական զորքերը մտել են Իրան։

1944-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դաշնակիցների զորքերը ազատագրել են Փարիզը։

1960- Հռոմում տեղի է ունեցել 17-րդ Օլիմպիական խաղերի բացումը:

1973 —կատարվել է առաջին լուսանկարահանումը տոմոգրաֆով։

1980 – Զիմբաբվեն դարձել է ՄԱԿ-ի անդամ։

1990 – Աբխազիայի Գերագույն խորհուրդը հայտարարել է Վրաստանից անկախանալու մասին։

1991 – Բելառուսը հայտարարել է իր անկախությունը ԽՍՀՄ-ից։

1993 —հնդկական Ասսամում կատաղած փիղը ոտնակոխ է արել 44 մարդու։

2003– հայտնաբերվել է Ուրանի արբանյակ Կուպիդոնը։

2012- վախճանվել է ամերիկացի տիեզերագնաց Նիլ Արմստրոնգը։

2018 —վախճանվել է ամերիկացի քաղաքական գործիչ, սենատոր Ջոն Մաքքեյնը։ 

2021 —Մոսկվայում դադարել են երթևեկել տրոլեյբուսները (բացառությամբ թանգարանային Т երթուղու):

Կ.Խաչիկյան


Leave a Comment