
«Մելքոնյան Գագիկի «Նոյ» թաղամասի դղյակը տեսե՞լ եք, որ ապրում ա, Լեքսուսով էլ գնում-գալիս ա: Եթե չգիտեք, կտանեմ, ցույց կտամ»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ հավելելով. «Խոսում են դղյակներից. պետական ո՞ր չինովնիկն ա՝ անվտանգության աշխատողներով հանդերձ, ապրում Վահագնի թաղամասում՝ դղյակում, կարո՞ղ ա պարզվի՝ ԱԱԾ տնօրեն Սիմոնյան Անդրանիկն ա»:
Ավելի վաղ նա խոսել էր ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատի՝ Լևոն Քոչարյանի տուն ներխուժման մասին: