Խուզարկություններ՝ Քոչարյանների հետ կապվող մի շարք կառույցներում․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Քննչական կոմիտեն վաղ առավոտից խուզարկություններ է իրականացնում Քոչարյանների ընտանիքի հետ կապվող մի շարք կառույցներում։ Այս մասին AuroraNews-ը տեղեկանում է Քննչական Կոմիտեից։ Մասնավորապես, քննչական…

 Քննչական կոմիտեն վաղ առավոտից խուզարկություններ է իրականացնում Քոչարյանների ընտանիքի հետ կապվող մի շարք կառույցներում։ Այս մասին  AuroraNews-ը տեղեկանում է Քննչական Կոմիտեից։

Մասնավորապես, քննչական գործողություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներում, «Օրանժ ֆիթնես» ակումբում, «Փլեյ սիթի» զվարճանքի կենտրոնում, ինչպես նաև «Բարս» անշարժ գույքի գործակալությունում։

 Խուզարկություն է իրականացվում նաև Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի բնակարանում։ 

AuroraNews-ի տեղեկություններով՝ վաղ առավոտյան հարկային մարմինները կապարակնքել են նաև «Տոյոտա» ընկերության երևանյան գրասենյակը։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։

Leave a Comment