ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են. Հակակոռուպցիոն կոմիտե

Առավոտյան Ռոբերտ Քոչարյանին քննչական մարմինները տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են. Հակակոռուպցիոն կոմիտե


ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի․/ԱՌԿԱ/․   Առավոտյան 07:00-ի սահմաններում ներխուժել են ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն։


Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ հրապարակելով տեսանյութ։


«Սա այն պարագայում, որ տանը երեք անչափահաս երեխաներ կան, զուտ ուզում եմ ԱԺ համակարգը գնահատել, մնացածին ավելի ուշ կանդրադառնամ»,-ասել է նա։


«Առավոտյան Նախագահ Քոչարյանին քննչական մարմինները տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե: Երեկ մամուլում տեղ գտած լուրերը հաստատվեցին. իշխանությունների հերթական գրոհն է սկսվել նախագահ Քոչարյանի և իր ընտանիքի նկատմամբ»,-նշվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի հայտարարության մեջ։


ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն էլ հայտնել է, որ քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ և վարութային այլ գործողություններ է կատարում։


«Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ և վարութային այլ գործողություններ է կատարում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա ընտանիքի անդամներին պատկանող մի քանի տասնյակ հասցեներում»,-նշվում է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։


ՀՀ Քննչական կոմիտեն էլ իր հերթին հայտնել է, որ քրեական վարույթի շրջանակում քննչական և վարութային գործողություններ են իրականացվում «Օրանժ ֆիթնես» ակումբում և «Փլեյ սիթի» զվարճանքի կենտրոնում, տնօրենների բնակարաններում։

Leave a Comment