Ռուսաստանում իբր նոր մnբիլիզացիայի մասին լուրերը կեղծ են. Պեսկով


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռուսաստանում իբր նոր մոբիլիզացիայի մասին լուրերը կեղծ են: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ

«Գիտեք, այս ամենը անում են ուկրաինական իշխանությունները։ Բնականաբար, կիևյան վարչակարգը փորձում է գաղափարապես սասանել իրավիճակը մեր երկրում։ Այս ամենը նմանատիպ տեղեկատվական բադեր են, որոնք նպատակաուղղված կերպով նետվում են տեղեկատվական դաշտ»,- ասել է Կրեմլի ներկայացուցչը։

Ավելի վաղ Զելենսկին մի քանի անգամ պնդել էր, թե Ռուսաստանի իշխանություններն իբր պլանավորում են նոր մոբիլիզացիա անցկացնել գալիք աշնանը։ Այս լուրերը բազմիցս տիրաժավորել են նաև ուկրաինական ԶԼՄ-ները։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment