Սիրուշոյին պատկանող «Պռեգոմեշ»-ում խուզարկություններ են

Լևոն Քոչարյանի կնոջը պատկանող ընկերությունում խուզարկություններ են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը: «Պարոն Քոչարյանին, Սիրուշոյին պատկանող ընկերություններում…

Լևոն Քոչարյանի կնոջը պատկանող ընկերությունում խուզարկություններ են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:

«Պարոն Քոչարյանին, Սիրուշոյին պատկանող ընկերություններում հիմա խուզարկություններ են տեղի ունենում: Ես «Պռեգոմեշ» եմ գնում, այստեղ գործընկերներս կաշխատեն, գործընկերս ներսում աշխատում է, ես այնտեղ կաշխատեմ»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը և որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են: Առավոտյան 07:00-ի սահմաններում իրավապահները ներխուժել են ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն: Այդ մասին գրել և տեսանյութ էր հրապարակել ԱԺ պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը:

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ, հայտնել էր Հակակոռուպցիոն կոմիտեն:

Leave a Comment